Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2023 թվականի N 2080-Ա

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Օրբելյանների փողոց թիվ 5/1, 5/3, 4 և 5/2 հասցեներում պետական սեփականության շենք, շինություններով ծանրաբեռնված, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման 09-003-0111-0003 կադաստրային ծածկագրով 0,2963 հեկտար հողամասի և 09-003-0111-0018 կադաստրային ծածկագրով 0,0864 հեկտար հողամասի նվիրատվությունը (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի կողմից Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի հետ համատեղ սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրի կնքումը, ինչպես նաև Գորիս համայնքի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի գլխավոր քարտուղարի միջև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ նվիրատվության պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

30.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։