Գլուխ 4 · ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԵԿՏՆԵՐԸ
Հոդված 6
Հոդված 6.
Ակցիզային հարկի վճարվելիք գումարը հաշվարկվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար, ելնելով`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացման շրջանառությունից և սահմանված դրույքաչափերից.
2) ակցիզային հարկով հարկման ենթակա Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ներմուծման արժեքից և սահմանված դրույքաչափերից:
(6-րդ հոդվածը խմբ. 18.04.93 ՀՕ-53)