Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

19 փետրվարի 2019 թ. թիվ 10-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հուլիսի 11-ի ««Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի ապրիլի 11-ի թիվ 08-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 09-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ`

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 10-Ն որոշման

Ակտի պատկեր

Բաժին 1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքը

Ցուցանիշի անվանումը Տողի

ծածկագիրը Չափման միավորը Հաշվետու տարում

Ա Բ Գ 1

Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 110 հազար

դրամ

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝

ներհանրապետական 110.1 “-“

միջպետական 110.2 “-“

որից՝ ԱՊՀ երկրներ 110.2.1 “-“

Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը 120 “-“

Բեռների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 130 “-“

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝

ներհանրապետական 130.1 “-“

միջպետական 130.2 “-“

որից՝ ԱՊՀ երկրներ 130.2.1 “-“

130 տողից` սառնավագոններով փոխադրումից 131 հազար

դրամ

վագոն-ցիստեռններով փոխադրումից 132 “-“

բեռնարկղերով փոխադրումից 133 “-“

փոստային նամակների, ծանրոցների և փաթեթների

փոխադրումից 134 “-“

սորուն բեռների առանց տարայի փոխադրումից 135 “-“

այլ բեռների փոխադրումից 136 “-“

Բեռների փոխադրումների հետ կապված ծախսերը 140 “-“

Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը 150 հազար

ուղևոր

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝

ներհանրապետական 150.1 “-“

միջպետական 150.2 “-“

որից՝ ԱՊՀ երկրներ 150.2.1 “-“

Ուղևորաշրջանառություն, ընդամենը 160 հազար ուղևոր-կմ

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝

ներհանրապետական 160.1 “-“

միջպետական 160.2 “-“

որից՝ ԱՊՀ երկրներ 160.2.1 “-“

Փոխադրվել են բեռներ, ընդամենը 170 հազար տոննա

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝

ներհանրապետական 170.1 “-“

միջպետական 170.2 “-“

որից՝ ԱՊՀ երկրներ 170.2.1 “-“

Բեռնաշրջանառություն, ընդամենը 180 հազար տոննա-կմ

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝

ներհանրապետական 180.1 “-“

միջպետական 180.2 “-“

որից՝ ԱՊՀ երկրներ

180.2.1 “-“

Շահագործական գծի երկարությունը 190 կմ

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը 200 մարդ

Ղեկավար՝ __________________ __________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)` __________________ __________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

«_ _»______ ____ 20___թ.

(հավելվածը խմբ. 01.12.23 թիվ 53-Ն)

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 10-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

7. «110» և «130» ծածկագրերով տողերում ուղևորների և բեռների փոխադրումներից ստացված հասույթները (առանց ավելացված արժեքի հարկի) լրացվում են հաշվեգրման սկզբունքով:

8. «131» ծածկագրով տողում լրացվում է սառնավագոններով սառեցրած և պաղեցրած մթերքի փոխադրումից ստացված հասույթը:

9. «132» ծածկագրով տողում լրացվում է հատուկ վագոն-ցիստեռններով նավթամթերքի (անմշակ նավթ, բնական գազ և զտած նավթամթերք) և այլ հեղուկ և գազային բեռների փոխադրումից ստացված հասույթը:

10. «133» ծածկագրով տողում լրացվում է հատուկ բեռնարկղերով որոշակի բեռների և փաթեթվածքների փոխադրումից ստացված հասույթը (բեռնարկղերի կառուցվածքը նախատեսված է հավաքված և փաթեթավորված խառը ապրանքների բեռնման-բեռնաթափման աշխատանքների թեթևացման համար):

11. «134» ծածկագրով տողը ներառում է`

1) փոստային նամակների, ծանրոցների և փաթեթների փոխադրումից ստացված հասույթը, որոնք կատարվում են ազգային և արտերկրյա փոստային գերատեսչությունների կողմից,

2) փոստային նամակների, ծանրոցների և փաթեթների փոխադրումից ստացված հասույթը, որոնք կատարվում են փոստային և սուրհանդակային կազմակերպությունների կողմից:

12. «135» ծածկագրով տողում լրացվում է սորուն բեռների (հացահատիկ, ալյուր, ցեմենտ, ավազ, ածուխ և այլն) առանց տարայի փոխադրումից ստացված հասույթը:

13. «136» ծածկագրով տողը ներառում է`

1) մարդատար և բեռնատար մեքենաների, կցանքների փոխադրումից ստացված հասույթը,

2) կենդանի կենդանիների փոխադրումից ստացված հասույթը,

3) ուրիշ խմբավորումներում չներառված այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը:

14. «150» ծածկագրով տողի («Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը») ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):

15. «150.1» ծածկագրով տողում լրացվում է ներհանրապետական փոխադրումների (հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում) ցուցանիշը:

16. «150.2» ծածկագրով տողում լրացվում է միջպետական փոխադրումների (հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս) ցուցանիշը:

17. «160» ծածկագրով տողում լրացվում է ուղևորաշրջանառության ցուցանիշը, որը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

18. «170» ծածկագրով տողում լրացվում է փոխադրված (երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներկրված և առաքված)) բեռների քանակը:

19. «180» ծածկագրով տողում լրացվում է բեռնաշրջանառության ցուցանիշը, որը որոշվում է փոխադրված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

20. «200» ծածկագրով տողում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը: Աշխատողների՝

1) միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով` տասնորդական ճշտությամբ (աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է ինչպես երկաթուղային տրանսպորտի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին),

2) միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով,

3) թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար հաշվարկվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար (երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակը հաշվարկվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար),

4) ամենօրյա հաշվառում չվարելու դեպքում աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

(հավելվածը խմբ. 01.12.23 թիվ 53-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։