ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՈՂՋԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2021 թվականի N 13-Ն
ՈՂՋԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 30-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթներով՝
համայնքի ավագանին որոշում է՝
1. Ողջաբերդ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Ողջաբերդ համայնքի 2021 թվականի բյուջեի հաստատման մասին» թիվ 30-Ն որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաղորդող օրվանից։
Կողմ -3
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԵՆ
ՄԵԼՔՈՆՅԱՆ ԵՂԻՇԵ
ՇԱՀԲԱԶՅԱՆ ԱՐԻՋԱՆ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Ն. ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՀԱվելված
Ողջաբերդ համայնքի ավագանու
2020 թվականի դեկտեմբերի 25-ի
թիվ 30-Ն որոշման
Փոփոխված` 2021 թվականի հունվարի 19-ի
թիվ 06-Ն որոշմամբ
Փոփոխված` 2021 թվականի հունիսի 18-ի
թիվ 13-Ն որոշմամբ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հուլիսի 2021 թվական: