Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2020 թ. N 1-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քանի որ 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 30-Ն համայնքի ավագանու որոշման մեջ հաստատված համայնքային բյուջեում չի արտացոլվել տարեսկզբի ազատ մնացորդը՝ 10.786.705.70/ տասը միլիոն յոթ հարյուր ութսունվեց հազար յոթ հարյուր հինգ դրամ յոթանասուն լումա / ՀՀ դրամը, ուստի նպատակահարմար է նշված գումարը ուղղել ֆոնդային բյուջե, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով, համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Տալ համաձայնություն համայնքապետի առաջարկությանը, բյուջեում կատարել համապատասխան փոփոխություն։

1. 1. Ֆոնդային բյուջեի ազատ մնացորդից՝ 10.786.705.70 հազար ՀՀ դրամը հատկացնել՝

06-03-01-51 հատվածի 5113 հոդվածին -8.786.705.70 ՀՀ դրամ

01-01-01-51 հատվածի 5134 հոդվածին -1.500,000 ՀՀ դրամ

01-01-01-51 հատվածի 5133 հոդվածին -500.000 ՀՀ դրամ

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը։

Համայնքի ղեկավար Թ. Թելոյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։