ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՁՈՐԱԳԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«22» Մարտի 2021 թվականի N 05-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով Ձորագետ համայնքի ավագանին որոշում է.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորագետ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբեր 25-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորագետ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 28-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և շարադրել նոր խմբագրությամբ համաձայն կից 1, 2, 3, 4, 5, 6 հավելվածների։
Կողմ (5)
Դեմ (0) Ձեռնպահ (0)
ՍՈՒՍԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՈՎԻԿ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ
ՍԱԹԻԿ ՋԱՆԻՆՅԱՆ
ՆԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ
ՁՈՐԱԳԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
2021 թ. Մարտի 22
հ. Ձորագետ
Հատված 1-6
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2021 թվական: