ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 868-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված պարագաների (35 տեղ, 623 կգ ընդհանուր քաշով, 3,098 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 740 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն) ներմուծման և «Հայկական բարեգործական կազմակերպություն» հասարակական կազմակերպությանն անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
06.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 868-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը Երկիրը Միավորի արժեքը
(ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուրը
1․ Մեծահասակների ջրակայուն սավան, տակդիր 20 տուփ ԱՄՆ 8 160
2. Permobil C 300 Էլեկտրական սայլակ 2 ԱՄՆ 800 1600
3. Permobil M 300 Էլեկտրական սայլակի հիմք (կարկաս) 1 ԱՄՆ 1,000 1,000
4. Ցնցուղ ընդունելու աթոռ 2 ԱՄՆ 5 10
5. Ծալվող քայլակ 5 ԱՄՆ 10 50
6. Հենակ 2 ԱՄՆ 9 18
7. Զուգարանակոնք հաշմանդամների համար 1 ԱՄՆ 60 60
8. Մարզական հեծանիվ 1 ԱՄՆ 100 100
9. Մարզական հեծանիվների մասեր 1 տուփ ԱՄՆ 100 100
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
06.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ