Անցնել բովանդակությանը

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի «ՔԱՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

ՔԱՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«18» մայիսի 2021 թ. N 15-Ն

ՔԱՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի «ՔԱՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով և 34-րդ հոդվածի 3-րդ մասով՝

Քարաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Քարաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի «Քարաձոր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 28-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն և շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1-ից թիվ 6 հատվածների։

2. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Համայնքի ավագանու

անդամներ Կողմ Դեմ Ձեռնպահ

Կարապետյան Արսեն Ա.

Կարապետյան Արսեն Ս.

Կարապետյան Վահրամ

Պետրոսյան Իշխան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Հ. Ռոստոմյան

2021 թ. մայիսի 18

գ. Քարաձոր

Հատվածներ 1-6

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։