ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՓԱՄԲԱԿԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«15» դեկտեմբեր 2020 թ. N 28-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ
1. Սահմանել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդ տասներորդ օրը։
Համայնքի ավագանու անդամներ ԿՈՂՄ (3) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Շուշանիկ Հակոբյան
Յուրա Բաղրամյան
Սասուն Բեգլարյան
Համայնքի ղեկավար` Ս. Ուլիխանյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու
2020 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 28-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2021 թվական: