ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՕԳՈՍՏՈՍԻ 2021 թվականի N 38-Ն
ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 59-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով և 33-34-րդ հոդվածներով՝
Սարչապետ համայնքի ավագանին որոշում է.
1. Սարչապետ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարչապետ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 59-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն թիվ 1-6 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Կողմ -5 Դեմ-0 Ձեռնպահ-0
ԱՎԴԱԼՅԱՆ ԲԱՐՍԵՂ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՐԳԱՐ
ԴԱՎԹՅԱՆ ԳԵՎՈՐԳ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՌԱՖԻԿ
ՄԽՈՅԱՆ ԶԱՎԵՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԲՈՐԻՍ ԲԱՐՈՅԱՆ
Հավելվածներ 1-6
ՀՀ Լոռու մարզի Սարչապետ
համայնքի ավագանու 2021 թվականի
օգոստոսի 27-ի N 38-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2021 թվական: