Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 864-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2025-01-01-ից մինչև 2024-07-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-07-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 դեկտեմբերի 2023 թվականի N 2114-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 864-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի «Միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 864-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշման և հավելվածի վերնագիրը «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎՈՒՄ» բառերից հետո լրացնել «ԿԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎՈՒՄ» բառերով.

2) որոշման 1-ին կետը, հավելվածի 1-4-րդ կետերը «հաշվում» բառից հետո լրացնել «կամ վարչական ակտի միասնական հաշվում» բառերով.

3) հավելվածի 7-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «դիմումատուի համաձայնությամբ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

07.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։