Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով սահմանված անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կամ իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնող մարմին և դրա կողմից ընդունվում են 2024 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը հաստատում է սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 27.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հաշվեկշռային ակտի ընդունելը հավաստող փաստաթղթի տրամադրման կարգը:

4. Եթե մինչև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք չեն ներկայացնում անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կամ իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա նրանք համարվում են պետական հաշվառում կամ գրանցում չստացած, որի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում կատարվում է նշում:

5. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել միայն այն դեպքում, երբ տվյալ իրավաբանական անձի հիմնադիրները կամ մասնակիցները ֆիզիկական անձինք են կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք:

6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պետական հաշվառում կամ գրանցում չստացած անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց ունեցած պարտավորությունների կատարման ապահովման նպատակով այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքները չեն դադարում, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) գրավառուի` սույն մասում նշված պարտավորություններից (ներառյալ դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման գործարքների հիման վրա Կառավարությանը զիջված պարտավորություններից) բխող ֆինանսական կորուստները որևէ եղանակով ամբողջությամբ կամ մասնակի գրավառուի հետ համաձայնեցված կարգով և չափով վերականգնվել են (փոխհատուցվել են), կամ

2) գրավի առարկան բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենք կառուցելու նպատակով գրավադրված գույքն է կամ գույքային իրավունքը:

(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.06.24 ՀՕ-258-Ն, լրաց. 18.04.25 ՀՕ-84-Ն)

(13.06.24 ՀՕ-258-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(18.04.25 ՀՕ-84-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2023 թ. դեկտեմբերի 6

Երևան

ՀՕ-374-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։