Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով սահմանված անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կամ իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնող մարմին և դրա կողմից ընդունվում են 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը հաստատում է սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 27.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հաշվեկշռային ակտի ընդունելը հավաստող փաստաթղթի տրամադրման կարգը:
4. Եթե մինչև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք չեն ներկայացնում անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կամ իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա նրանք համարվում են պետական հաշվառում կամ գրանցում չստացած, որի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում կատարվում է նշում:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2023 թ. դեկտեմբերի 6
Երևան
ՀՕ-374-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական: