Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով սահմանված անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կամ իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնող մարմին և դրա կողմից ընդունվում են 2024 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը հաստատում է սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 27.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հաշվեկշռային ակտի ընդունելը հավաստող փաստաթղթի տրամադրման կարգը:
4. Եթե մինչև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք չեն ներկայացնում անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կամ իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա նրանք համարվում են պետական հաշվառում կամ գրանցում չստացած, որի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում կատարվում է նշում:
5. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել միայն այն դեպքում, երբ տվյալ իրավաբանական անձի հիմնադիրները կամ մասնակիցները ֆիզիկական անձինք են կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք:
(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.06.24 ՀՕ-258-Ն)
(13.06.24 ՀՕ-258-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2023 թ. դեկտեմբերի 6
Երևան
ՀՕ-374-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական: