Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«12» ՄԱՐՏԻ 2021 թվական, N 26-Ն

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1 Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի (բաժին 08, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000442) հոդված 4819-ի ծախսերն ավելացնել 300.0 հազ. դրամով, հոդված 5122-ում նախատեսված ծախսերը պակասեցնել 300.0 հազ. դրամով.

1.2 Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումները պակասեցնել 300.0 հազ. դրամ (հ/հ 900265121534)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Համայնքի ավագանու անդամներ՝

ԿՈՂՄ ԴԵՄ ՁԵՌՆՊԱՀ

1. Կամո Երիցյան

2. Արմեն Կարապետյան

3. Սեյրան Հովհաննիսյան

4. Հարություն Ձավարյան

5. Լաուրա Մելիքսեթյան

6. Ալիկ Նասիբյան

7. Սվետլանա Պետրոսյան

8. Վիգեն Քառյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։