Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

«01» դեկտեմբեր 2023 թ. թիվ 43-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-համերգ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի թիվ 182-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 37-Ն որոշման.

1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,

2) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագահ՝

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 1-ի թիվ 43-Ն որոշման

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի

հոկտեմբերի 19-ի թիվ 37-Ն որոշման

Ակտի պատկեր

Բաժին 1. Հիմնական ցուցանիշներ

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկա-գիրը Համերգների քանակը, միավոր Հաճախումների

քանակը, մարդ Համերգներից ստացված հասույթը, դրամ

Ա Բ 1 2 3

Համերգներ հանրապետությունում, ընդամենը, այդ թվում` 100

ք. Երևանում 100.1

ՀՀ մարզերում 100.2

Համերգների ընդհանուր քանակից` գյուղական վայրերում 110

Համերգների ընդհանուր քանակից` բարեգործական 120

Համերգների ընդհանուր քանակից` 130

դասական 130.1

ազգային, ժողովրդական 130.2

էստրադային, ջազային 130.3

Համերգների ընդհանուր քանակից` ֆիլհարմոնիկ, դրանցից` 140

դպրոցականի ֆիլհարմոնիա, ընդամենը, այդ թվում` 140.1

ք. Երևանում 140.1.1

ՀՀ մարզերում 140.1.2

Համերգներ ինքնազբաղ արվեստագետների մասնակցությամբ 160

Համերգ-հյուրախաղեր արտասահմանում, ընդամենը, այդ թվում՝ 170

ԱՊՀ երկրներում 170.1

Եվրոպայում 170.2

ԱՄՆ-ում 170.3

Լատինական Ամերիկայում 170.4

այլ երկրներում 170.5

Բաժին 2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկագիրը Ընդամենը հաշվետու տարում

Ա Բ 1

Ֆինանսական միջոցների առկայությունը, ընդամենը, այդ թվում՝ 200

Մնացորդը տարեսկզբին 210

Ֆինանսական մուտքերը, ընդամենը, այդ թվում՝ 220

բյուջեից (պետական և համայնքային) 220.1

բնակչությանը մատուցված ծառայություններից 220.2

նվիրատվություններ 220.3

վարձակալությունից 220.4

այլ եկամուտներ 220.5

Ֆինանսական ծախսեր, ընդամենը, այդ թվում՝ 230

նյութական ծախսեր 230.1

ոչ նյութական ծառայությունների վճարումներ 230.2

գործուղման ծախսեր 230.3

աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ 230.4

հիմնավերանորոգման, վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման 230.5

այլ ծախսեր 230.6

Ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին 240

Բաժին 3. Համերգային կազմակերպության տեսակը

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկագիրը Նշել համերգային կազմակերպության տեսակը

Ա Բ 1

Համերգային կազմակերպության տեսակը 300

Ղեկավար՝ __________________ __________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝ __________________ __________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

« _ _ »____ ____20___թ. »:

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 1-ի թիվ 43-Ն որոշման

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի

հոկտեմբերի 19-ի թիվ 37-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՄԵՐԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգով կարգավորում է «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-համերգ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են համերգային կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. Բաժին 1-ում (ըստ տեսակների և կազմակերպման վայրերի) լրացվում են.

1) սյունակ 1-ում` համերգների քանակը,

2) սյունակ 2-ում՝ հաճախումների քանակը,

3) սյունակ 3-ում՝ համերգներից ստացված հասույթի գումարի չափը:

7. Բաժին 2-ում (ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը) լրացվում են՝

1) «200» ծածկագրով տողում` ընդհանուր ֆինանսական միջոցները,

2) «210» ծածկագրով տողում` ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին,

3) «220» ծածկագրով տողում` ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի ցուցանիշները, այդ թվում՝ «220.1» ծածկագրով տողում՝ բյուջեից (պետական և համայնքային), «220.2» ծածկագրով տողում՝ բնակչությանը մատուցված ծառայություններից, «220.3» ծածկագրով տողում՝ նվիրատվություններից, «220.4» ծածկագրով տողում՝ վարձակալությունից և «220.5» ծածկագրով տողում՝ այլ եկամուտները,

4) «230» ծածկագրով տողում՝ ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից՝ «230.1» ծածկագրով տողում («Նյութական ծախսեր»)՝ ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

5) «230.2» ծածկագրով տողում («Ոչ նյութական ծառայությունների վճարումներ»)` աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

6) «230.3» ծածկագրով տողում` գործուղման ծախսերը,

7) «230.4» ծածկագրով տողում («Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ»)՝ հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները,

8) «230.5» ծածկագրով տողում` համերգային կազմակերպությունների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման, հիմնավերանորոգման և վերանորոգման ծախսերը,

9) «230.6» ծածկագրով տողում` այն ծախսերը այլ ծախսեր), որոնք «230.1»-«230.5» ծածկագրերով տողերում չեն արտացոլվել,

10) «240» ծածկագրով տողում` ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

8. Բաժին 3-ում նշվում է (Էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում ընտրել միայն մեկ տող) համերգային կազմակերպության տեսակը:»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։