Հոդված 5
Հոդված 5.
Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կամ վերջինիս հանձնարարությամբ պետական կառավարման լիազորված մարմնի կողմից առանձին ծախսերի համար սահմանված են նորմաներ, ապա արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման ծախսերի մեջ ներառնվող գումարները նախատեսվում են այդ նորմաների շրջանակներում:
(5-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-108)
ՀՈԴՎԱԾ 6. Տնտեսության առանձին ճյուղերում, ինչպես նաև տնտեսական ու այլ առևտրային գործունեության տարբեր բնագավառներում արտադրանքի արտադրությունից (աշխատանքներից, ծառայություններից) և իրացումից ստացված եկամուտների և դրանց վրա կատարված ծախսերի կազմի առանձնահատկությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և հաստատվում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:
(6-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-108)
ՀՈԴՎԱԾ 7. Այն դեպքում, երբ ստացված շահույթի որոշումն անհնար է, թույլատրվում է, ելնելով առանձին վճարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատվող շահութաբերության համապատասխան նորմաներից, շահույթը որոշել համախառն եկամտի կամ կատարված ծախսերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
(7-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-108)