Գլուխ II · ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿԸ
Հոդված 8
Հոդված 8.
Հարկվող շահույթը հաշվարկելու նպատակով հաշվեկշռային շահույթը (հաշվի առած Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրա ավելացումը) նվազեցվում է`
ա) շինությունների սեփականատերերից գանձվող և հողային հարկի չափով.
բ) տրանսպորտային միջոցների սեփականատերերից գանձվող հարկի չափով.
գ) շահույթի հաշվին վճարվող այլ հարկերի և վճարների գումարի չափով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(8-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-108, փոփ. 19.12.94 ՀՕ-128)