ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. թիվ 37-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՄԵՐԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 182-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-համերգ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-համերգ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 01.12.23 թիվ 43-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն համերգային կազմակերպությունների գործունեության մասին» ձև թիվ 1-համերգ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 182-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ՝ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 37-Ն որոշման
Բաժին 1. Հիմնական ցուցանիշներ
Ցուցանիշի անվանումը Տողի ծածկա-գիրը Համերգների քանակը, միավոր Հաճախումների
քանակը, մարդ Համերգներից ստացված հասույթը, դրամ
Ա Բ 1 2 3
Համերգներ հանրապետությունում, ընդամենը, այդ թվում` 100
ք. Երևանում 100.1
ՀՀ մարզերում 100.2
Համերգների ընդհանուր քանակից` գյուղական վայրերում 110
Համերգների ընդհանուր քանակից` բարեգործական 120
Համերգների ընդհանուր քանակից` 130
դասական 130.1
ազգային, ժողովրդական 130.2
էստրադային, ջազային 130.3
Համերգների ընդհանուր քանակից` ֆիլհարմոնիկ, դրանցից` 140
դպրոցականի ֆիլհարմոնիա, ընդամենը, այդ թվում` 140.1
ք. Երևանում 140.1.1
ՀՀ մարզերում 140.1.2
Համերգներ ինքնազբաղ արվեստագետների մասնակցությամբ 160
Համերգ-հյուրախաղեր արտասահմանում, ընդամենը, այդ թվում՝ 170
ԱՊՀ երկրներում 170.1
Եվրոպայում 170.2
ԱՄՆ-ում 170.3
Լատինական Ամերիկայում 170.4
այլ երկրներում 170.5
Բաժին 2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
Ցուցանիշի անվանումը Տողի ծածկագիրը Ընդամենը հաշվետու տարում
Ա Բ 1
Ֆինանսական միջոցների առկայությունը, ընդամենը, այդ թվում՝ 200
Մնացորդը տարեսկզբին 210
Ֆինանսական մուտքերը, ընդամենը, այդ թվում՝ 220
բյուջեից (պետական և համայնքային) 220.1
բնակչությանը մատուցված ծառայություններից 220.2
նվիրատվություններ 220.3
վարձակալությունից 220.4
այլ եկամուտներ 220.5
Ֆինանսական ծախսեր, ընդամենը, այդ թվում՝ 230
նյութական ծախսեր 230.1
ոչ նյութական ծառայությունների վճարումներ 230.2
գործուղման ծախսեր 230.3
աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ 230.4
հիմնավերանորոգման, վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման 230.5
այլ ծախսեր 230.6
Ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին 240
Բաժին 3. Համերգային կազմակերպության տեսակը
Ցուցանիշի անվանումը Տողի ծածկագիրը Նշել համերգային կազմակերպության տեսակը
Ա Բ 1
Համերգային կազմակերպության տեսակը 300
Ղեկավար՝ __________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)՝ __________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ »____ ____20___թ.
(հավելվածը խմբ. 01.12.23 թիվ 43-Ն)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 37-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՄԵՐԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորում է «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-համերգ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են համերգային կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Բաժին 1-ում (ըստ տեսակների և կազմակերպման վայրերի) լրացվում են.
1) սյունակ 1-ում` համերգների քանակը,
2) սյունակ 2-ում՝ հաճախումների քանակը,
3) սյունակ 3-ում՝ համերգներից ստացված հասույթի գումարի չափը:
7. Բաժին 2-ում (ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը) լրացվում են՝
1) «200» ծածկագրով տողում` ընդհանուր ֆինանսական միջոցները,
2) «210» ծածկագրով տողում` ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին,
3) «220» ծածկագրով տողում` ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի ցուցանիշները, այդ թվում՝ «220.1» ծածկագրով տողում՝ բյուջեից (պետական և համայնքային), «220.2» ծածկագրով տողում՝ բնակչությանը մատուցված ծառայություններից, «220.3» ծածկագրով տողում՝ նվիրատվություններից, «220.4» ծածկագրով տողում՝ վարձակալությունից և «220.5» ծածկագրով տողում՝ այլ եկամուտները,
4) «230» ծածկագրով տողում՝ ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից՝ «230.1» ծածկագրով տողում («Նյութական ծախսեր»)՝ ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
5) «230.2» ծածկագրով տողում («Ոչ նյութական ծառայությունների վճարումներ»)` աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
6) «230.3» ծածկագրով տողում` գործուղման ծախսերը,
7) «230.4» ծածկագրով տողում («Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ»)՝ հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները,
8) «230.5» ծածկագրով տողում` համերգային կազմակերպությունների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման, հիմնավերանորոգման և վերանորոգման ծախսերը,
9) «230.6» ծածկագրով տողում` այն ծախսերը (այլ ծախսեր), որոնք «230.1»-«230.5» ծածկագրերով տողերում չեն արտացոլվել,
10) «240» ծածկագրով տողում` ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
8. Բաժին 3-ում նշվում է (Էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում ընտրել միայն մեկ տող) համերգային կազմակերպության տեսակը:
(հավելվածը խմբ. 01.12.23 թիվ 43-Ն)