Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՆԻՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2004-07-11-ից մինչև 2006-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հունիսի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 10204163

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 հունիսի 2004 թ.

ք. Երևան N 80-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՆԻՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի

Հրամայում եմ`

1. Հաստատել հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը, վկայականի և կնիքի միասնական նմուշները` համաձայն թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ արդարադատության նախարարի 1999 թ. ապրիլի 27-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների ծառայողական համազգեստի, դասային կոչումների տարբերանշանների և խորհրդանշանի նմուշները հաստատելու մասին» թիվ 692 հրամանը:

Դ. Հարությունյան

Հավելված 1

Հաստատված է` ՀՀ արդարադատության նախարարի

7 հունիսի 2004 թ.

թիվ 80-Ն հրամանով

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը

1. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ

1.1. Գլխարկը սև կտորից է, սև թավշյա գլխարկաբոլորքով, գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի եզրով ոսկեգույն (դեղնավուն), 2,5 մմ եզրաշերտով: Գլխարկաբոլորքի վրա երկու ոսկեգույն կոճակներով ամրացվում է ցանցահյուսազարդով երկշերտ հյուսված կապը (քուղը) և ոսկեզօծված գլխարկանշանը (Ձև 1 և Ձև 2 կցվում են): Գլխարկանշանը` ոսկեգույն, կաղնու տերևներով երիզված Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, ամրացվում է գլխարկի կենտրոնում:

Գլխարկահովհարը սև է, լաքապատ: Բարձրագույն խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների գլխարկահովհարից վերև` գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեզօծ լարահյուսից և ՀՀ զինանշանից, ամրացվում (ասեղնագործվում) է կաղնու ճյուղերի տեսքով երկու համաչափ ոսկեկար զարդ:

1.2. Բաճկոնը (Ձև 3 և Ձև 4 կցվում են) առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների կամ արդարադատության լեյտենանտից-կապիտան հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար միակոճկուն է` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով 4 ոսկեզօծ կոճակներով, մարմինը կիսագրկող, հարթ մակերեսներով, ետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով, թիկնամասի ներքևում` կտրվածքով: Բաճկոնը կողքերից ունենում է կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ, իսկ կրծքի մասում` կտրվածքով գրպան: Բարձրագույն և գլխավոր խմբի արդարադատության մայորից-գեներալ-լեյտենանտ հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար` երկփեղկանի, երեք կոճականի բաճկոն, թիկնամասի ներքևում` առանց կտրվածքի: Բարձրագույն և գլխավոր խմբի կամ արդարադատության գնդապետ և բարձր հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համազգեստը կարվում է սև գույնի գաբարդինից, գլխավոր և առաջատար խմբի հատուկ կոչում ունեցող մնացած աշխատակիցներինը` սև կոստյումի կտորից: Բաճկոնի օձիքը և թևածալքերը` ոսկեգույն (դեղնավուն) եզրաշերտով է` 2,5 մմ լայնությամբ: Բարձրագույն խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար կարվում է նաև տոնական բաճկոն` սպիտակադեղնավուն գաբարդինից, որի բաճկոնի օձիքը և թևածալքերը մուգ կարմրավուն եզրաշերտով է 2,5 մմ լայնությամբ:

1.3. Տաբատը սև կտորից է, ուղիղ, առանց ծալքերի: Բարձրագույն, գլխավոր և առաջատար խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար` ոսկեգույն (դեղնավուն) եզրաշերտով: Բարձրագույն խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար տաբատի վրա եզրաշերտից 5 մմ հեռավորությամբ կարվում է մուգ կարմրավուն վրակարվածք` 22 մմ լայնությամբ շերտով, տաբատի ողջ երկայնքով: Բարձրագույն խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների տոնական տաբատի վրա եզրաշերտը մուգ կարմրավուն է:

1.4. Կոշիկները (կիսակոշիկները) սև են, բարձրագույն և գլխավոր խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցներինը` այծակաշվե (շևրոյե), իսկ առաջատար խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար քրոմակաշվե:

1.5. Վերնաշապիկը սպիտակ է, փափուկ կամ կոշտ օձիքով: Որպես ամառային համազգեստ բաճկոնի փոխարեն տրվում է վրադիր վերնաշապիկ` երկար և կարճ թևերով: Փողկապը սև է: Կարճ թևքերով վերնաշապիկը կրվում է առանց փողկապի:

1.6. Կիսավերարկուն միակոճկուն է` 4 կոճակներով` արհեստական մորթուց օձիքով, սև գույնի դրապից: Բարձրագույն խումբը կրում է երկփեղկանի վերարկու` 3 կոճակներով, կարակուլե օձիքով, թիկնամասի ներքևում` կտրվածքով, սև գույնի դրապից:

1.7. Ուսադիրները կրում են վերնաշապիկի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի վրա: Օձիքների անկյունում (բացի վերնաշապիկից) տեղադրվում է ծառայության խորհրդանշանը (վահան, ետևի պլանում պատկերված սուր, կաղնու տերևներով երիզված) 30 մմ բարձրությամբ, 20 մմ լայնությամբ: Բարձրագույն խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների բաճկոնի օձիքի անկյունները եզրազարդվում են ոսկեզօծ ասեղնագործված դափնու տերևներով:

Կանանց համար բաճկոնի ձևը նույնն է, կոճկվում է դեպի ձախ, տրվում են կիսաշրջազգեստ և կոշիկներ:

2. ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ

Ծառայության խորհրդանշանը էլիպսաձև է, բարձրությունը` 97 մմ, լայնությունը` 85 մմ կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի ձախ թևքին` ուսակարից 70 մմ ներքև (Ձև 5, կցվում է):

Խորհրդանշանը` ոսկեգույն արծիվ, որի մագիլների մեջ տեղադրված է կապտավուն գիրք բացված վիճակում, կշեռքի նժարների սպիտակ պատկերով: Արծվի ետևի պլանում պատկերված է սպիտակ սուր: Պատկերը եզրազարդված է ստորին մասի ժապավենից մինչև արծվի թևերի միջնամասը հասնող ոսկեգույն կաղնու տերևներով: Արտաքին շրջանագծում ոսկեգույն տառերով գրված է.

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ» բառերը:

3. ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

Հատուկ կոչումների տարբերանշաններ են ծառայում ուսադիրները:

Կիսափափուկ ուսադիրն իրենից ներկայացնում է ձգված վեցանկյուն, երկարավուն զուգահեռ կողմերով, որի ներքևի վերջնամասում ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: Ուսադրի երկարությունը 110-120 մմ է, լայնությունը` բարձրագույն խմբի հատուկ կոչումներ ունեցող անձանց համար 45 մմ է, իսկ գլխավոր և առաջատար խմբերի հատուկ կոչումներ ունեցողներինը` 40 մմ: Ուսադիրների եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2,5 մմ լայնությամբ, ոսկեգույն (դեղնավուն) մահուդե գործվածքով: Ուսադիրները պատրաստվում են սև գույնի գործվածքից, մահուդի աստառի վրա: Արդարադատության գնդապետի, փոխգնդապետի, մայորի ուսադիրները 2 ոսկեգույն (դեղնավուն) լուսաշերտով է, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի և լեյտենանտի ուսադիրները 1 ոսկեգույն (դեղնավուն) լուսաշերտով:

3.1. Բարձրագույն խմբի հատուկ կոչում ունեցող անձանց ուսադիրները

Ուսադիրները պատրաստվում են սև թելից հատուկ միահյուսվածքով, մահուդի աստառի վրա` առանց լուսաշերտի: Տոնական բաճկոնի համար` ուսադիրները ոսկեգույն թելից է, որի եզրերը (բացի ստորինից) և աստղերը մուգ կարմրավուն եզրաշերտով:

Արդարադատության գեներալ-լեյտենանտի ուսադիրների վրա` 2 ուռուցիկ, ոսկեզօծ հնգաթև աստղ, յուրաքանչյուրը 25 մմ տրամագծով: Ներքևի եզրագծից մինչև առաջին աստղի կենտրոնը` 40 մմ, աստղերի կենտրոնների հեռավորությունը` 35 մմ է:

Արդարադատության գեներալ-մայորի ուսադիրների վրա` 1 ուռուցիկ, ոսկեզօծ հնգաթև աստղ` 25 մմ տրամագծով, ներքևի եզրագծից մինչև աստղի կենտրոնը` 45 մմ հեռավորությամբ:

Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

3.2. Արդարադատության գնդապետի, փոխգնդապետի, մայորի, կապիտանի, ավագ լեյտենանտի եվ լեյտենանտի ուսադիրները

3.2.1. Արդարադատության գնդապետի ուսադիրներին ամրացվում է 3 ոսկեզօծ հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով (որոնցից 2-ը` լուսաշերտերի վրա, 1-ը` լուսաշերտերի մեջտեղում): Հեռավորությունը ներքևի եզրագծից մինչև 2 աստղերի կենտրոնները` 30 մմ, 2 աստղերի կենտրոնները միացնող գծից մինչև 3-րդ աստղի կենտրոնը` 25 մմ:

3.2.2. Արդարադատության փոխգնդապետի ուսադիրներին ամրացվում է լուսաշերտերի վրա 2 ոսկեզօծ հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, հեռավորությունը ներքևի եզրագծից մինչև աստղերի կենտրոնները 30 մմ, աստղերի հեռավորությունը` 25 մմ:

3.2.3. Արդարադատության մայորի ուսադիրներին ամրացվում է 1 ոսկեզօծ հնգաթև աստղ 20 մմ տրամագծով լուսաշերտերի մեջտեղում, ներքևի եզրագծից մինչև աստղի կենտրոնը 45 մմ հեռավորությամբ:

3.2.4. Արդարադատության կապիտանի ուսադիրներին ամրացվում են 4 ոսկեզօծ աստղ` 13 մմ տրամագծով (որոնցից 2-ը ներքևի եզրագծից 30 մմ, լուսաշերտի երկու կողմերում` աստղերի կենտրոնների միջև 25 մմ հեռավորությամբ, 2-ը` լուսաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 25-ական մմ հեռավորության վրա):

3.2.5. Արդարադատության ավագ լեյտենանտի ուսադիրներին` 3 ոսկեզօծ աստղ` 13 մմ տրամագծով (որոնցից 2-ը ներքևի եզրագծից` 30 մմ, աստղերի կենտրոնների միջև 25 մմ հեռավորությամբ, 3-րդը` լուսաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 25 մմ հեռավորության վրա):

3.2.6. Արդարադատության լեյտենանտի ուսադիրներին` 2 ոսկեզօծ աստղ` 13 մմ տրամագծով, ներքևի եզրագծից` 30 մմ, աստղերի կենտրոնների միջև 25 մմ հեռավորությամբ:

Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

Հանովի ուսադիրների վրա տեղադրվում է նաև ծառայության խորհրդանիշը:

Հավելված 2

Հաստատված է` ՀՀ արդարադատության նախարարի

7 հունիսի 2004 թ.

թիվ 80-Ն հրամանով

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Իրերի անվանումը Քանակը մեկ

մարդու համար Կրման ժամկետը

1 2 3

1. Բարձրագույն խմբի հատուկ կոչումներ ունեցողների համար

- գլխարկ` կարակուլե բնական մորթուց 1 հատ 5 տարի

- գլխարկ սև գույնի 1 հատ 3 տարի

- վերարկու, ձմեռային, կարակուլե օձիքով 1 հատ 5 տարի

- վերարկու` բրդյա, գարնանային-աշնանային ուսադիրներով 1 հատ 5 տարի

- բաճկոն երկփեղկանի, սև գույնի գաբարդինից, ուսադիրներով 1 հատ 3 տարի

- տաբատ սև գույնի 2 հատ 3 տարի

- վերնաշապիկ, սպիտակ, երկարաթև 1 հատ 1 տարի

- վերնաշապիկ, վրադիր բաց դեղնավուն, երկար և կարճ թևքերով, ուսադիրներով 2 հատ 1 տարի

- փողկապ սև գույնի 1 հատ 3 տարի

- կաշնե սպիտակ 1 հատ 3 տարի

- կոշիկ 1 զույգ 2 տարի

2. Գլխավոր և առաջատար խմբերի հատուկ կոչումներ ունեցողների համար

- գլխարկ` կարակուլե, արհեստական մորթուց 1 հատ 5 տարի

- գլխարկ` սև գույնի, ամենօրյա 1 հատ 3 տարի

- կիսավերարկու` արհեստական մորթուց, օձիքով, ձմեռային, ուսադիրներով, 1 հատ 3 տարի

- բաճկոն երկփեղկանի, սև գույնի գաբարդինից, ուսադիրներով (գլխավոր խմբի համար) 1 հատ 3 տարի

- բաճկոն միակոճկուն, սև գույնի ուսադիրներով (առաջատար խմբի համար) 1 հատ 3 տարի

- տաբատ սև գույնի 2 հատ 2 տարի

- վերնաշապիկ սպիտակ 1 հատ 2 տարի

- վերնաշապիկ, վրադիր բաց դեղնավուն, երկար և կարճ թևքերով 2 հատ 2 տարի

- փողկապ սև գույնի 1 հատ 3 տարի

- կոշիկ 1 զույգ 1 տարի

3. Տարբերանշանները

Խորհրդանշանը, գլխարկանշանը, աստղերը` մեծ և փոքր, կոճակները` մեծ և փոքր, երկշերտ հյուսված կապը (քուղը), տրվում են ծառայողական համազգեստի առարկաների քանակությանը համապատասխան հաշվի առնելով կրման ժամկետները:

Հավելված 3

Հաստատված է` ՀՀ արդարադատության նախարարի

7 հունիսի 2004 թ.

թիվ 80-Ն հրամանով

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Վկայականի կազմը կարմիր գույնի է, արտաքին կազմի վրա ոսկեգույն ՀՀ զինանշանն է և ոսկեգույն տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը, կազմի հակառակ կողմի վրա ոսկեգույն տառերով գրված է «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ, МИНИСТЕРСТВО ЮСТИЦИИ».

Միջուկը երկկողմանի է` 9x6 չափսի, կարմիր վանդակավոր դաշտի ֆոնի վրա` ՀՀ զինանշանի պատկերով, ձախ կողմում անձի լուսանկարն է 3,5x4,5 չափսի` նշվում է գերատեսչության անվանումը, ծառայության անվանումը, վկայականի համարը, հրազեն կրելու իրավունքը և ուժի մեջ գտնվելու ժամկետը:

Աջ կողմում նշվում են անձի տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն). հատուկ կոչումը, պաշտոնը և այն վավերացվում է նախարարի ստորագրությամբ և կնիքվում:

Բոլոր գրառումները կատարվում են հայերեն և ռուսերեն լեզուներով:

Ակտի պատկեր

Հավելված 4

Հաստատված է` ՀՀ արդարադատության նախարարի

7 հունիսի 2004 թ.

թիվ 80-Ն հրամանով

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՏՐՎՈՂ ԿՆԻՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՄՈՒՇԸ

Ակտի պատկեր

Հարկադիր կատարողի կնիքը շրջանաձև է, 33 միլիմետր տրամագծով, կնիքի ներսում առաջին տողում մեծատառ գրված է «ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՀԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»: Երկրորդ տողում գրված է «_________ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ» բառերը, իսկ կենտրոնում` փոքր շրջանագծի ներսում, գրվում է թվանիշը:

Ձև-1

Ակտի պատկեր

Գլխավոր և առաջատար

խմբի գլխարկանշանը

Ձև-2

Ակտի պատկեր

Բարձրագույն

խմբի գլխարկանշանը

ԴԱՀԿ ծառայության առաջատար ԵՎ գլխավոր խմբի ծառայողների համազգեստի նմուշները

Ձև-3

Ակտի պատկեր

Ամենօրյա

գարնանային-աշնանային Ձմեռային

ԴԱՀԿ ծառայության բարձրագույն խմբի ծառայողների համազգեստի նմուշները

Ձև-4

Ակտի պատկեր

Ամենօրյա

գարնանային-աշնանային

Ձմեռային

Ձև-5

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։