Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ՔԱՂԱՔ ԱԼԱՎԵՐԴԻ, ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ, 75/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«29» ՀՈՒԼԻՍԻ 2021 թվական, N 81-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ՔԱՂԱՔ ԱԼԱՎԵՐԴԻ, ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ, 75/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ համայնքային սեփականություն համարվող, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Թումանյան փողոց, 75/5 հասցեում գտնվող, բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.00288 հա մակերեսով հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարել։

2. Հաստատել մեկնարկային գինը՝ համաձայն աղյուսակի։

3. Սահմանել՝ աճուրդի մասնակցության վճար 15000 դրամ և քայլի չափ՝ մեկնարկային գնի 5%-ի չափով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Համայնքի ավագանու անդամներ՝

ԿՈՂՄ ԴԵՄ ՁԵՌՆՊԱՀ

1. Կամո Երիցյան

2. Արմեն Կարապետյան

3. Սեյրան Հովհաննիսյան

4. Հարություն Ձավարյան

5. Լաուրա Մելիքսեթյան

6. Ալիկ Նասիբյան

7. Սվետլանա Պետրոսյան

8. Վալերի Վարոսյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

2021 թ. ՀՈՒԼԻՍԻ 29-Ի

N 81-Ն ՈՐՈՇՈՒՄՈՎ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։