Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 880-Ա

«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 700,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02528755) նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Մաջիթ Ալ Ֆուտաիմ Հիպերմարկետս ԷյԷմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02608317) 2023 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված՝ N 457526 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդի փաթեթի մատակարարում՝ 167,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2023 թվականի նոյեմբերի 21-ին կնքված՝ N 2023/11/3014594 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է յուղային ջրատաքացուցիչների մատակարարում՝ 5,475,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

11.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 880-Ա որոշման

ԾՐԱԳԻՐ

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»

1. Ծրագրի նպատակը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց առաջնային կարիքների բարելավում:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված

արտոնություններից:

3. Բարեգործը 1) «Վորլդ Վիժն» ԱՄՆ-ի աջակցող գրասենյակ

հասցե՝ 34834 Weyerhaeuser Way So. Federal Way, WA 98001

2) «Վորլդ Վիժն» Կանադայի աջակցող գրասենյակ

հասցե՝ 2500-1 World Drive, Mississauga, ON L5T 0A7 Կանադա

3) «Վորլդ Վիժն» Թայվանի աջակցող գրասենյակ

հասցե՝ 6F, 133, Sec. 4, Min-Sheng East Road, Taipei 105, Թայվան

4) «Վորլդ Վիժն» Շվեյցարիայի աջակցող գրասենյակ հասցե՝ Rue du Pré-de-la-Bichette 1, 1202 Ժնև, Շվեյցարիա

5) «Վորլդ Վիժն» Ֆրանսիայի աջակցող գրասենյակ հասցե՝ 9 Rue Ampere, 75017 Փարիզ, Ֆրանսիա

6) «Վորլդ Վիժն» Գերմանիայի աջակցող գրասենյակ հասցե՝ Am Zollstock 2 - 4 Friedrichsdorf, 61381,Գերմանիա.

7) «Հայաստան» համահայկական հիմնադրամ

հասցե՝ Հայաստան, 0024 Երևան, Բաղրամյան 26/1

4. Ծրագիրը կատարողը «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ

(Հասցե` քաղաք Երևան, Ռ. Մելիքյան փողոց. 1, ՀՎՀՀ` 02528755)

5․ Ծրագրի իրականացման վայրը եւ բնագավառը Հայաստանի Հանրապետություն, բնագավառը ՝ սոցիալական

6 Ծրագրի բյուջեն 700,000,000 դրամ

7. Բարեգործություն ստացողը Բարեգործություն ստացող են հանդիսանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք:

8. Ծրագրի իրականացման տեւողությունը 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը:

9. Միջոցառումների նկարագրությունը եւ ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Հաշվետու ժամանակահատվածում սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները․

Լեռնային Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին ընձեռնել սոցիալական և տնտեսական ինտեգրման ավելի լայն հնարավորություններ՝ սոցիալական և տնտեսական ինտեգրման հմտությունների երկարաժամկետ զարգացման և համապատասխան աջակցություն/նյութական օգնության միջոցով: Բյուջե՝ 700,000,000 դրամ, ժամկետ՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը

1) Հիգիենիկ, տնտեսական և կենցաղային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 100,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը

2) Անկողնային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 117,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը

3) Սննդի փաթեթների ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 150,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը

4) Բիո վառելիքի (փայտ) ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 50,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը

5) Հագուստի ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 125,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը

6) Կենցաղային տեխնիկայի ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 125,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը

7) Կանխիկ դրամական աջակցություն՝ 33,000,000, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները եւ նախատեսվող գինը Ծրագրի իրականացման շրջանակներում ձեռք բերվող ապրանքներն ու ծառայությունները և դրանց արժեքները:

1․ Հիգիենիկ, տնտեսական և կենցաղային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 100,000,000 դրամ

2․ Անկողնային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 117,000,000 դրամ

3․ Սննդի փաթեթների ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 150,000,000 դրամ

4․ Բիո վառելիքի ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 50,000,000 դրամ

5․ Հագուստի ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 125,000,000 դրամ

6․ Կենցաղային տեխնիկայի ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 125,000,000 դրամ

11. Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ներկայացված ծրագրի իրականացման շրջանակներում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը համագործակցում է գյուղական և քաղաքային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային սոցաշխատողների, մանկապարտեզների, եկեղեցիների, ոստիկանության, համայնքներում գործող դպրոցների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կենտրոնների հետ, ինչպես նաև առաջնորդվում է e-soc.am առաջնային կարիքների ներկայացման հարթակում գրանցված ընտանիքների տվյալներով։

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

11.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։