Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«13» օգոստոսի 2021 թվականի ԹԻՎ 4 ՆԻՍՏԻ N 15-Ն

ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ է

1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը, համայնքի բյուջեում կատարել համապատասխան հոդվածային փոփոխություն, համայնքի վարչական բյուջեի 01-01-01-51 հատվածի 5122 հոդվածից 2.494, 200 /երկու միլիոն չորս հարյուր իննսունչորս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, 01-01-01-51 հատվածի 5133 հոդվածից 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ, 01-01-01-51 հատվածի 5134 հոդվածից 752.000 /յոթ հարյուր հիսուներկու հազար/ ՀՀ դրամ կրճատել, կրճատված 3.251,200 /երեք միլիոն երկու հարյուր հիսունմեկ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ ավելացնել ֆոնդային բյուջեի 06-03-01-51 հատվածի 5113 հոդվածին «Սևքար համայնքի գյուղամիջյան ճանապարհի և մայթերի սալարկման» աշխատանքները իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը։

Կողմ (4)

դեմ (0) ձեռնպահ (0)

Դավթյան Վիգեն

Երիցյան Վարդան

Հովսեփյան Պարույր

Փարսադանյան Մերուժան

ՀամայնքԱՊԵՏ Թ. Թելոյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։