Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔ ԱԼԱՎԵՐԴԻ, ՔԱՂԱՔ ԱԼԱՎԵՐԴԻ, ՍԱՆԱՀԻՆ ՍԱՐԱՀԱՐԹ ԹԱՂԱՄԱՍ 2/20-12/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«21» ԱՊՐԻԼԻ 2021 թվական, N 42-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔ ԱԼԱՎԵՐԴԻ, ՔԱՂԱՔ ԱԼԱՎԵՐԴԻ, ՍԱՆԱՀԻՆ ՍԱՐԱՀԱՐԹ ԹԱՂԱՄԱՍ 2/20-12/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս 2/20-12/1 հասցեում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00361 հա մակերեսով հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարել։

2. Հաստատել մեկնարկային գինը՝ համաձայն աղյուսակի։

3. Սահմանել՝ աճուրդի մասնակցության վճար 15000 դրամ և քայլի չափ՝ մեկնարկային գնի 5%-ի չափով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Համայնքի ավագանու անդամներ՝

ԿՈՂՄ ԴԵՄ ՁԵՌՆՊԱՀ

1. Արտուշ Աբելյան

2. Արթուր Դավթյան

3. Կամո Երիցյան

4. Արմեն Կարապետյան

5. Լաուրա Մելիքսեթյան

6. Ալիկ Նասիբյան

7. Սվետլանա Պետրոսյան

8. Վալերի Վարոսյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

2021 Թ. ԱՊՐԻԼԻ 21-Ի

N 42-Ն ՈՐՈՇՈՒՄՈՎ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։