ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 9. Բացառիկ իրավունքները և արտոնությունները
Հոդված 9. Բացառիկ իրավունքները և արտոնությունները
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ բացառիկ իրավունքների և արտոնությունների, ինչպես նաև ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների շնորհումն արգելվում է, բացառությամբ 5-րդ հոդվածի 2-րդ կետի «իզ» ենթակետով և 10-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Նախկինում օրինական կարգով տրված ցանկացած բացառիկ իրավունք, արտոնություն կամ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն շարունակում է մնալ ուժի մեջ, բացառությամբ լիցենզիայով կամ թույլտվությամբ կամ օրենքով սահմանված կարգով դրանց կասեցման, դադարեցման և փոփոխման դեպքերի: