ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 21. Սիրողական ռադիոն
Հոդված 21. Սիրողական ռադիոն
1. Իրավասու մարմնի հետ խորհրդակցելուց հետո Կարգավորողը պարտավոր է հրապարակել սիրողական ռադիոյի տարբեր տեսակի լիցենզիաները դասակարգող և նման լիցենզիաներ ունենալու համար անհրաժեշտ որակավորման չափանիշները սահմանող կանոններ և որակավորման չափանիշներին համապատասխանությունն ստուգելու ընթացակարգեր:
2. Կարգավորողը պարտավոր է հրապարակել սիրողական ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման կանոններ` գործառնական լիցենզիաների տրամադրման համար:
3. Սիրողական ռադիոկայանները չեն կարող օգտագործվել հեռարձակման նպատակով: