Հոդված 63. Տույժերը և տուգանքները
Հոդված 63. Տույժերը և տուգանքները
1. Եթե ծանուցումից և լսումներից հետո Կարգավորողը որոշում է, որ լիցենզավորված ֆիզիկական անձը չի կատարել սույն օրենքի որևէ դրույթ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրել, որպեսզի իրավախախտ լիցենզավորված անձը վճարի տույժ կամ տուգանք, որը առնվազն պետք է կազմի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, սակայն չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Եթե Կարգավորողը որոշում է, որ այդ խախտումը թույլ է տրվել լիցենզավորված անձի իմացությամբ կամ դիտավորյալ, կամ էլ խախտումը թույլ է տրվել մեկ տարվա ընթացքում մեկ անգամից ավելի, նա կարող է կարգադրել, որպեսզի իրավազանց լիցենզավորված անձը վճարի լրացուցիչ տույժ կամ տուգանք, որը պետք է կազմի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:
2. Եթե Կարգավորողը ծանուցումից և լսումներից հետո որոշում է, որ լիցենզավորված իրավաբանական անձը չի կատարել սույն օրենքի որևէ դրույթ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրել, որպեսզի իրավախախտ լիցենզավորված անձը վճարի տույժ կամ տուգանք, որը առնվազն պետք է կազմի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը, սակայն չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը: Եթե Կարգավորողը որոշում է, որ այդ խախտումը թույլ է տրվել լիցենզավորված անձի իմացությամբ կամ դիտավորյալ, կամ էլ խախտումը թույլ է տրվել մեկ տարվա ընթացքում մեկ անգամից ավելի, ապա նա կարող է կարգադրել, որպեսզի իրավազանց լիցենզավորված անձը վճարի լրացուցիչ տույժ կամ տուգանք, որը պետք է կազմի նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը:
3. Եթե ծանուցումից և լսումներից հետո Կարգավորողը որոշում է, որ լիցենզավորված ֆիզիկական անձը չի կատարել իր լիցենզիայի կամ թույլտվության որևէ պայման կամ Կարգավորողի կանոնների կամ կանոնակարգերի որևէ դրույթ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրել, որպեսզի իրավախախտ լիցենզավորված անձը վճարի տույժ կամ տուգանք, որը առնվազն պետք է կազմի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, սակայն չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: Եթե Կարգավորողը որոշում է, որ այդ խախտումը թույլ է տրվել լիցենզավորված անձի իմացությամբ կամ դիտավորյալ, կամ էլ խախտումը թույլ է տրվել մեկ տարվա ընթացքում մեկ անգամից ավելի, ապա նա կարող է կարգադրել, որպեսզի իրավազանց լիցենզավորված անձը վճարի լրացուցիչ տույժ կամ տուգանք, որը պետք է կազմի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
4. Եթե ծանուցումից և լսումներից հետո Կարգավորողը որոշում է, որ լիցենզավորված իրավաբանական անձը չի կատարել իր լիցենզիայի կամ թույլտվության որևէ պայման կամ Կարգավորողի կանոնների կամ կանոնակարգերի որևէ դրույթ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրել, որպեսզի իրավախախտ լիցենզավորված անձը վճարի տույժ կամ տուգանք, որը առնվազն պետք է կազմի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, սակայն չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Եթե Կարգավորողը որոշում է, որ այդ խախտումը թույլ է տրվել լիցենզավորված անձի իմացությամբ կամ դիտավորյալ, կամ էլ խախտումը թույլ է տրվել մեկ տարվա ընթացքում մեկ անգամից ավելի, ապա նա կարող է կարգադրել, որպեսզի իրավազանց լիցենզավորված անձը վճարի լրացուցիչ տույժ կամ տուգանք, որը պետք է կազմի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:
5. Եթե ծանուցումից և լսումներից հետո Կարգավորողը որոշում է, որ լիցենզավորված ֆիզիկական կամ իրավաբանական անձը չի կատարել Կարգավորողի` ծառայության անընդհատության վերաբերյալ հրահանգը, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրել, որպեսզի իրավախախտ լիցենզավորված անձը վճարի տույժ կամ տուգանք, որը առնվազն պետք է կազմի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը, սակայն չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը:
6. Կարգավորողի կողմից կիրառվող բոլոր տույժերն ու տուգանքները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: