ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՕԳՈՍՏՈՍԻ 2021 թվականի N 37-Ն
ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով՝
Լեռնապատ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ավագանու 2020 թ. դեկտեմբերի 24-ի «Լեռնապատ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» 50-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելված 1։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Կողմ -4
Դեմ -0
Ձեռնպահ -0
ԱԲԱԶՅԱՆ ԱՐԿԱԴԻ
ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԱՅԻԿ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ
ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ
Համայնքի ղեկավար` սԱՐԻԲԵԿ աԲԱԶՅԱՆ
Հավելված 1
ԼԵՌՆԱՊԱՏ համայնքի ավագանու
«20» օգոստոս 2021 թ. թիվ 37- Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2021 թվական: