Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՉԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՉԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ԱՉԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021 Թ. ԹԻՎ 49-Ն

ԱՉԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետի առաջարկությունը, ավագանին որոշում է.

Աչաջուր համայնքի 2021 թ. բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 01-1-1՝«Աչաջուր համայնքի կառավարման ապարատ» բաժնի 4237՝ «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով նախատեսված գումարից 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը հատկացնել 06-03-01՝ «Ջրամատակարարում» բաժնի 4251՝ «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածին.

2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 01-1-1՝«Աչաջուր համայնքի կառավարման ապարատ» բաժնի 4111՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով նախատեսված գումարից 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ հատկացնել 06-02-01՝ «Համայնքային զարգացում» բաժնի 4213՝ «Կոմունալ ծառայություններ» հոդվածին.

3. Համայնքի ֆոնդային բյուջեի 06-03-01՝ «Ջրամատակարարում» բաժնի 5112՝ «Շենքերի և կառույցների շինարարություն» հոդվածից 900 000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ տեղափոխել նույն բաժնի 5113՝ «Շենքերի և կառույցների հիմնանորոգում» հոդված.

4. Համայնքի ֆոնդային բյուջեի եկամտային մասն ավելացնել 2 500 000 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամով՝ «Համայնքային սեփականություն հանդիսացող հողի օտարումից մուտքեր» հոդվածով։

5. Սույն որոշման 3-րդ կետում նշված գումարը բաշխել համայնքի ֆոնդային բյուջեի ծախսային մասին հետևյալ համամասնությամբ.

- Համայնքի ֆոնդային բյուջեի 06-02-01՝ «Համայնքային զարգացում» բաժնի 5112՝ «Շենքերի և կառույցների շինարարություն» հոդվածին 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ;

- Համայնքի ֆոնդային բյուջեի 06-02-01՝ «Համայնքային զարգացում» բաժնի 5113՝ «Շենքերի և կառույցների հիմնանորոգում» հոդվածին 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ;

Ավագանու անդամներ

կողմ դեմ ձեռնպահ

1. Անդրանիկ Ղալթախչյան

____ ____ ____

2. Արարատ Մելիքբեկյան

____ ____ ____

3. Լեռնիկ Գասպարյան

____ ____ ____

4. Վեներա Վարդապետյան

____ ____ ____

5. Անուշ Վարդումյան ____ ____ ____

Աչաջուրի համայնքապետ Կարեն Ղալթախչյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հոկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։