Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-05-18-ից մինչև 2021-09-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-09-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2020 թվականի N 44-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 23-ի 06/27.1/29074-20 գրությամբ ներկայացված պետական փորձագիտական եզրակացությունը` համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ համայնքի 2021 թվականի բյուջեն՝ 53628,5 հազար (հիսուներեք միլիոն վեց հարյուր քսանութ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ եկամուտներով և 53628,5 հազար (հիսուներեք միլիոն վեց հարյուր քսանութ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ ծախսերով՝ համաձայն հավելվածի։

2. Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելու համար։

3. Սահմանել 30% չափաքանակ՝ համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ փոփոխություններ կատարելու համար։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

Կողմ-4 Դեմ-0 Ձեռնպահ-0

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆՈՐԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՐԱՍԻՄ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԱՄ

Այգեկ համայնքի ղեկավար ՎԱՐՈՒԺԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ավագանու

2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 44-Ն որոշման

(հավելվածը փոփ. 23.02.21 N 06-Ն, 06.05.21 N 14-Ն)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։