Անցնել բովանդակությանը

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՂԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

ԳԵՂԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2021թվականի N 27-Ն

ԳԵՂԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի և համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնադրամի հուշագրի Գեղասար համայնքի ավագանին որոշում է.

1. Գեղասար համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեում կատարել փոփոխություններ բյուջեի պահուստային ֆոնդի 4891 հոդվածի 11.01.02. խումբ ենթախմբից 150.000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ գումարը տեղափոխել 4115 հոդվածի 09.02.02 խումբ ենթախմբին Գեղասար համայնքի նախադպրոցական կրթության դաստիարակին վարձատրելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ տասներորդ օրը։

Կողմ-4

Դեմ-0

Ձեռնպահ-0

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ԱՆՆԱ

ՍԻՄՈՆՅԱՆ ՎՐԵԺ

Համայնքի ղեկավար` ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։