ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ԴՍԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«17» նոյեմբերի 2021 թվականի N 59-Ն
ԴՍԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի «ԴՍԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 Թ. ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ի մասով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Դսեղ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Դսեղ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 71-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն և շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1-ից թիվ 6 հատվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը։
Ավագանու անդամներ Կողմ (7) Դեմ(0) Ձեռնպահ (0)
Ա. Աղաջանյան
Ն. Դալլաքյան
Փ. Խառատյան
Կ. Ղազարյան
Ա. Մատոյան
Դ. Վանյան
Ա. Քոչարյան
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԳԱՌՆԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հատված 1-6
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2021 թվական: