Անցնել բովանդակությանը

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-06-02-ից մինչև 2021-06-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-06-11Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«23» դեկտեմբերի 2020 թ. N 51-Ն

ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 18-ի 1-ին մասի 5-րդ կետով՝

համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել համայնքի 2021թ. բյուջեի եկամուտները.

վարչական բյուջեի գծով - 203678,4000 հազար դրամ

ֆոնդային բյուջեի գծով - 32052.000 հազար դրամ

ընդհանուր

դրամ 203678.4000 հազար

2. Հաստատել համայնքի 2021թ. բյուջեից հատկացումներն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման.

վարչական բյուջեի գծով - 203678.4000 հագար դրամ

ֆոնդային բյուջեի գծով - 55052.000 հազար դրամ

ընդհանուր

դրամ 226678.4000 հազար

3. Հաստատել համայնքի 2021թ. բյուջեի մասով հավելուրդը վարչական բյուջեի գծով 0 դրամ

ֆոնդային բյուջեի գծով -23000.000 հազար դրամ

ընդհանուր 23000.000 հազար դրամ

4. Սահմանել, որ.

ա. ծախսերի ֆինանսավորումը կատարվում է փաստացի մուտքերի սահմաններում՛ պահպանելով ծախսերի համամասնությունը,

բ. բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարը «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի հոդված 33-ի 3-րդ մասի համաձայն կարող է կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի 15 տոկոսը։

Կցվում են 2021թ. բյուջեի նախագծի 1-6 հատվածները։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021թ. հունվարի 1-ից։

Համայնքի ավագանու անդամներ Կողմ Դեմ Ձեռնպահ

Ավետիսյան Արմեն Սիլվեստրի

Խալաթյան Ավետիք Հարությունի

Մարտիրոսյան Հուսիկ Հենրիկի

Շահնազարյան Թամարա Էդիկի

Չատինյան Կարեն Հրաչիկի

Չիբուխչյան Արմեն Հրաչիկի

Պապյան Հարություն Միշիկի

Սախլյան Արտավազդ Ռուբիկի

Վարդանյան Մելանյա Գեորգիի

ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ՝

2020 թ. դեկտեմբերի 23

գ. Լոռի Բերդ Է. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հատվածներ 1-5

(հատվածները փոփ. 19.01.21 N 4-Ն, 26.02.21 N 38-Ն, 14.04.21 N 19-Ն, 02.06.21 N 122-Ն)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։