Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 ԱՊՐԻԼԻ 2022 թվականի N 36-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ,12-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 1-ին մասով, 13-րդ հոդվածի 1-ին մասով, 14-րդ հոդվածով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է՝

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերն ըստ գոտիների համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ 1-ին գոտու մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բոլոր այն փողոցների մուտքերը, որոնք գտնվում են Մ5 մայրուղու վրա։ 2-րդ գոտում ներառվում են այն փողոցները, որոնք հանդիսանում են միջհամայնքային ճանապարհներ։ 3-րդ գոտում ներառվում են բոլոր այն փողոցները, որոնք ներառված չեն 1-ին և 2-րդ գոտիների մեջ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կողմ -11

ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՎԱԳՅԱՆ ԼԻԼԻԹ

ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ

ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ

ԻՍՊԻՐՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱՆ Դեմ - 0 Ձեռնպահ - 0

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

Հավելված

Հայաստանի Հանրապետության Արմավիրի

մարզի Փարաքար համայնքի ավագանու

2022 թվականի ապրիլի 11-ի

թիվ 36-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։