ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 թվականի N 50-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 69-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1֊ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
1. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի Քաջարան համայնքի 2021 թ. բյուջեն հաստատելու մասին թիվ 69-Ն» որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն 2, 3 և 6 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -9 Դեմ-0 Ձեռնպահ-0
ԱԹԱՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԳԱՐԻԿ
ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ
ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ
ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷՐԻԿ
ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
2021 թ. Դեկտեմբերի 29, Քաջարան
ՀԱՎԵԼՎԱԾ 2, 3, 6
ՀՀ Սյունիքի մարզի
Քաջարան համայնքի ավագանու
2021 թ դեկտեմբերի 27-ի
թիվ 50-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2022 թվական: