Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 դեկտեմբերի 2023 թվական

ք. Երևան N 14-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի հունվարի 4-ի «2023 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը սահմանելու մասին» N 01-Ն hրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները.

1) «5.12» կետից հետո լրացնել նոր «5.13» կետ հետևյալ բովանդակությամբ՝

« 5.13 Մանսուրյան միջազգային մրցույթ 1 նամականիշով բացիկ IV եռամսյակ 400 1000

»

2) «7.1» կետից հետո լրացնել նոր «7.2» կետ հետևյալ բովանդակությամբ՝

« 7.2 Արամ Խաչատրյան 1 նամականիշ IV եռամսյակ 500 15 000

»:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Մեծանուն հայեր. Մանսուրյան միջազգային մրցույթ թեմային նվիրված «MANSURIAN. INTERNATIONAL COMPETITION. ՄԱՆՍՈՒՐՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ. TIGRAN MANSURIAN. ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ. 85. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. Հայ կոմպոզիտոր. Armenian composer. ՄԱՆՍՈՒՐՅԱՆ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ. MANSURIAN. INTERNATIONAL COMPETITION» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 1 հավելվածի:

2) Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան թեմային նվիրված «Արամ Խաչատրյան. Aram Khachaturian» 1 նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:

3) Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «Կովկասյան սկյուռ. Sciurus anomalus», «Սովորական աղվես. Vulpes vulpes», «Հիրիկ Դմիտրիի. Iris demetrii» և «Տանձենի կովկասյան. Pyrus caucasica» 4 նամականիշի, համաձայն N 3, N 4, N 5 և N 6 հավելվածների:

4) Հայաստանի տեսարժան վայրեր. Հայաստանի տեսարժան վայրեր թեմային նվիրված «Հառիճավանք, VII-XIII դդ., Շիրակ. Harichavank Monastery, VII-XIII cc., Shirak», «Դեբեդի կիրճ, Լոռի. Debed Canyon, Lori», «Խոսրովի արգելոց (Վահագնի ջրվեժ), Արարատ. Khosrov Reserve (Vahagn Waterfall), Ararat» և «Գոշի լիճ, Տավուշ. Lake Gosh, Tavush» 4 նամականիշի, N 7, N 8, N 9 և N 10 հավելվածների:

3. Գործողության մեջ դնել`

1) Մեծանուն հայեր. Մանսուրյան միջազգային մրցույթ թեմային նվիրված «MANSURIAN. INTERNATIONAL COMPETITION. ՄԱՆՍՈՒՐՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ. TIGRAN MANSURIAN. ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ. 85. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. Հայ կոմպոզիտոր. Armenian composer. ՄԱՆՍՈՒՐՅԱՆ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ. MANSURIAN. INTERNATIONAL COMPETITION» 1 նամականիշով բացիկը, անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը` 1000 հատ:

2) Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան թեմային նվիրված «Արամ Խաչատրյան. Aram Khachaturian» 1 նամականիշը, անվանագինը՝ 500 դրամ, տպաքանակը` 15 000 հատ:

3) Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «Կովկասյան սկյուռ. Sciurus anomalus», «Սովորական աղվես. Vulpes vulpes», «Հիրիկ Դմիտրիի. Iris demetrii» և «Տանձենի կովկասյան. Pyrus caucasica» 4 նամականիշը, անվանագինը՝ 320, 380, 500 և 560 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից՝ 10 000 հատ։

4) Հայաստանի տեսարժան վայրեր. Հայաստանի տեսարժան վայրեր թեմային նվիրված «Հառիճավանք, VII-XIII դդ., Շիրակ. Harichavank Monastery, VII-XIII cc., Shirak», «Դեբեդի կիրճ, Լոռի. Debed Canyon, Lori», «Խոսրովի արգելոց (Վահագնի ջրվեժ), Արարատ. Khosrov Reserve (Vahagn Waterfall), Ararat» և «Գոշի լիճ, Տավուշ. Lake Gosh, Tavush» 4 նամականիշը, անվանագինը՝ 320, 380, 500 և 560 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից՝ 10 000 հատ։

Ռ. ԽաչատրՅԱՆ

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2023 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 14-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2023 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 14-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 3

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2023 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 14-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 4

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2023 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 14-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 5

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2023 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 14-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 6

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2023 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 14-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 7

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2023 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 14-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 8

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2023 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 14-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 9

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2023 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 14-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 10

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2023 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 14-Ն հրամանի

Ակտի պատկեր

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։