Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՀՀ-ՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2023 թվականի N 2157-Ա

ՎՐԱՍՏԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63.1-ին հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Վրաստանին օրենքով սահմանված կարգով, սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությունում՝ դիվանագիտական և ներկայացուցչական նպատակներով, ձեռք բերել Պերճ Ժորայի Խաչատրյանին և Հայկուհի Գևորգի Հարությունյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ավան, Ծարավ աղբյուրի փողոց 127 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը, որը բաղկացած է 0.1092 հեկտար հողամասից (կադաստրային ծածկագիրը՝ 01-002-0227-0007, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման, գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր համատեղ սեփականություն, վկայական N 14082023-01-0133, գաղտնաբառ՝ ALUN58N86ZNC) և դրան ամրակայված շենք-շինություններից՝ Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության տեղակայման համար:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

14.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։