Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՈՒՄ» (ՇԺԵ-2) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՒՍԱՏՈՄ ՍԵՐՎԻՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2023 թվականի N 2150-Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՈՒՄ» (ՇԺԵ-2) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՒՍԱՏՈՄ ՍԵՐՎԻՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետի- րական ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի N 1597-Ա որոշման N 2 հավելվածով սահմանված ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպման և կատարման պլանով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության հետ մեկ անձից գնման ձևով կնքել պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր):

2. Սահմանել, որ

1) պայմանագրի գինը չի կարող գերազանցել 65 000 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

14.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։