Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 27.12.2000Թ. «ՀՀ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ (ՌԵԵՍՏՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 768 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2002-05-31-ից մինչև 2002-09-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-09-05Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 ապրիլի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 10002076

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22 մարտի 2002 թ.

ք. Երևան N 168

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 27.12.2000Թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ (ՌԵԵՍՏՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 768 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշման 29-րդ և 32-րդ կետերի, հիմք ընդունելով արտադրող կազմակերպության դիմումն ու «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն» ՓԲԸ-ի համապատասխան եզրակացությունը,

Հրամայում եմ`

1. Անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 27.12.2000 թ. «Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) հաստատելու մասին» N 768 հրամանով հաստատված Հոֆման-Լա Ռոշ (Շվեյցարիա) կազմակերպության արտադրության Ռոհիպնոլ 1 մգ դեղահատեր N 30 դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում (հավաստագիր թիվ 1497):

2. ՀՀ առողջապահության նախարարի 27.12.2000 թ. N 768 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանից (ռեեստրից) հանել Հոֆման-Լա Ռոշ (Շվեյցարիա) կազմակերպության արտադրության Ռոհիպնոլ 1 մգ դեղահատեր N 30 դեղի գրանցումը (էջ 143):

3. ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային և տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Ա. Բիշարյանին`

ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն գրանցման նպատակով:

4. ՀՀ առողջապահության նախարարության գործերի կառավարիչ Գ. Ստեփանյանին`

ապահովել սույն հրամանի հրապարակումը «Առողջապահության լրատու» շաբաթաթերթում` ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցում ստանալուց հետո:

Նախարար` Ա. Մկրտչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։