ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2023 թվականի N 2205-Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի «ժգ.1» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.
2) իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի.
3) տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերում չի կարող օգտագործվել սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված «L» և «U» տառերի համադրությունը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի փետրվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
18.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2023 թվականի
դեկտեմբերի 14-ի N 2205-Ն որոշման
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ
00++000 00+-000
00++00X 00+-00X
X0++000 X0+-000
0X++000 0X+-000
00++X00 00+-X00
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
18.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2023 թվականի
դեկտեմբերի 14-ի N 2205-Ն որոշման
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ
000++00 000+-00
X00++00 X00+-00
000++0X 000+-0X
00X++00 00X+-00
000++X0 000+-X0
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
18.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2023 թվականի
դեկտեմբերի 14-ի N 2205-Ն որոշման
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Պայմանական
նշանները Նշանակությունը
(թվանշաններ) Ծանոթագրություն
0 0 (զրո)
X 1-9 (մեկից-ինը) Միևնույն հաշվառման համարանիշում «X» պայմանական նշանի փոխարեն կիրառվում է նույն թվանշանը
Պայմանական
նշանները Նշանակությունը
(տառերը)
+ տառ` A կամ B կամ C կամ D կամ E կամ F կամ G կամ H կամ I կամ J կամ K կամ L կամ M կամ N կամ O կամ P կամ Q կամ R կամ S կամ T կամ U կամ V կամ W կամ X կամ Y կամ Z Միևնույն հաշվառման համարանիշում «+» պայմանական նշանը կրկնվելու դեպքում կիրառվում է նույն տառը
- տառ` A կամ B կամ C կամ D կամ E կամ F կամ G կամ H կամ I կամ J կամ K կամ L կամ M կամ N կամ O կամ P կամ Q կամ R կամ S կամ T կամ U կամ V կամ W կամ X կամ Y կամ Z Միևնույն հաշվառման համարանիշում «+» և «-» պայմանական նշանների միաժամանակյա առկայության դեպքում կիրառվում են տարբեր տառեր
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
18.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2023 թվական: