Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0224 Ն. 12.12.23

12 դեկտեմբերի 2023 թվականի թիվ 224-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով կարգավորել բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով տրամադրվող բնակարանային հիպոտեկային կրեդիտների տոկոսադրույքների հաշվարկման և հետագա ճշգրտման հետ կապված հարաբերությունները,

հիմք ընդունելով «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 12-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետերը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ե» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի հունվարի 23-ի ««Լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով տրամադրվող բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման ժամանակ լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքի հաշվարկման և ճշգրտման հիմքում դրվող թույլատրելի ցուցանիշների ընտրության չափանիշները» հաստատելու մասին» թիվ 1-Ն որոշմամբ հաստատված «Լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով տրամադրվող բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման ժամանակ լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքի հաշվարկման և ճշգրտման հիմքում դրվող թույլատրելի ցուցանիշների ընտրության չափանիշներում» (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները.

1) Հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն որոշմամբ նախատեսված դեպքի)» բառերով,

2) Հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 8-րդ կետով.

«8. Հայաստանի Հանրապետության կառավարության պետական աջակցության ծրագրերի շրջանակներում սուբսիդավորվող և լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով տրամադրվող բնակարանային հիպոտեկային կրեդիտների տոկոսադրույքների հաշվարկման և հետագա ճշգրտման (բարձրացման կամ նվազեցման) համար կարող է հիմք ընդունվել Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ընդ որում, սուբսիդավորման դադարեցումը հիմք չէ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի կիրառման դադարեցման համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ` Մ. Գալստյան

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։