Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 108-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Ֆոնդային բորսայի կանոնադրությունը պետք է սահմանի դրույթ, որ արտարժույթի հրապարակային առևտրի (արտարժույթի գնանշման, դրանց հիման վրա գործարքների կնքման, կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման և հաշվանցման) կանոնները, դրանցում փոփոխություններն ու լրացումները ֆոնդային բորսայի կողմից ենթակա են պարտադիր ընդունման, եթե դրանք արժանացել են ֆոնդային բորսայում արտարժույթով առևտրին մասնակցող անձանց առնվազն 2/3-ի հավանությանը:»: