Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-10-31-ից մինչև 2000-08-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-08-02Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

6 սեպտեմբերի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 սեպտեմբերի 1996 թվականի N 286

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 181 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական կառավարման հանրապետական մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններ:

Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ցանկը և դրանց հաստիքային միավորները (կցվում է):

(2-րդ կետը խմբ. 24.08.99 N 517)

3. (կետն ուժը կորցրել է 24.08.99 N 517)

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը հանձնել պատգամավորների քաղաքային, նախկին շրջանային և Երևան քաղաքի նախկին շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինների զբաղեցրած տարածքներն ու օգտագործվող գույքը և մեկամսյա ժամկետում ավարտել նշված տարածքների ու գույքի` սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

6. Երևանի քաղաքապետին` 20-օրյա ժամկետում համապատասխան տարածքներ հատկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Ավանի, Դավթաշենի, Նորք-Մարաշի, Նուբարաշենի և Քանաքեռ-Զեյթունի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների համար:

7. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն անհատույց օգտագործման հանձնել Երևանի ամուսնության պալատի զբաղեցրած տարածքը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է 1996 թվականի սեպտեմբերի 6-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1996 թվականի

սեպտեմբերի 6-ի N 286 որոշմամբ

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ եվ դրանց հաստիքային միավորների

(վերնագիրը խմբ. 24.08.99 N 517)

NN ը/կ Տարածքային բաժնի անվանումը, նստավայրը Տարածքային բաժնի հաստիքային միավորները Սպասարկման տարածքը

1 2 3 4

ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

I. Աջափնյակ և Դավթաշեն ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից 1 վարիչ և 3 մասնագետ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն թաղային համայնքներ

II. Ավան և Նոր Նորք ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից 1 վարիչ և 3 մասնագետ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք թաղային համայնքներ

III. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից՝ 1 վարիչ և 3 մասնագետ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքներ

IV. Էրեբունի և Նուբարաշեն ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն թաղային համայնքներ

V. Կենտրոն և Նորք-Մարաշ ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ թաղային համայնքներ

VI. Մալաթիա-Սեբաստիա ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնք

VII Շենգավիթ ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ Երևան քաղաքի Շենգավիթ թաղային համայնք

VIII. Երևանի ամուսնության պալատ ընդամենը 2 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 1 մասնագետ քաղ. Երևան

IX. Երևանի հատուկ սպասարկում ընդամենը 3 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ քաղ. Երևան

X. ԱՐԱԳԱԾՈՏՆ ընդամենը 7 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ

1. Ապարան 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Ապարան և Ապարանի ու Արագածի նախկին վարչական շրջանների տարածքներ

2. Թալին 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Թալինի նախկին վարչական շրջանի տարածք

XI. ԱՐԱՐԱՏ ընդամենը 9 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ Արարատի մարզ, քաղ. Արտաշատ և Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածք

1. Արարատ 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Արարատ

2. Մասիս 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Մասիսի նախկին վարչական շրջանի տարածք

3. Վեդի 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Արարատի նախկին վարչական շրջանի տարածք

XII. ԱՐՄԱՎԻՐ ընդամենը 6 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Արմավիրի և Բաղրամյանի նախկին վարչական շրջանների տարածքներ

1. Վաղարշապատ 1 վարիչի տեղակալ և 2 մասնագետ քաղ. Վաղարշապատ և Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածք

XIII. ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ընդամենը 11 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ և Կամոյի նախկին վարչական շրջանի տարածք

1. Ճամբարակ 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածք

2. Մարտունի 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Մարտունու նախկին վարչական շրջանի տարածք

3. Սևան 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Սևան և Սևանի նախկին վարչական շրջանի տարածք

4. Վարդենիս 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածք

XIV. ԼՈՌԻ ընդամենը` 12 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածք

1. Թումանյան 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Ալավերդի և Թումանյանի նախկին վարչական շրջանի տարածք

2. Ստեփանավան 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Ստեփանավան և Ստեփանավանի նախկին վարչական շրջանի տարածք

3. Սպիտակ 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Սպիտակ և Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածք

4. Տաշիր 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածք

XV. ԿՈՏԱՅՔ ընդամենը` 9 հաստիքային

միավոր, որից` 1 վարիչ և

2 մասնագետ Կոտայքի մարզ

քաղ. Հրազդան և

Հրազդանի նախկին

վարչական շրջանի

տարածք

1. Աբովյան 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Աբովյան և

Կոտայքի նախկին

վարչական շրջանի

տարածք

2. Եղվարդ 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Նաիրիի նախկին

վարչական շրջանի

տարածք

3. Չարենցավան 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Չարենցավան

XVI. ՇԻՐԱԿ ընդամենը` 11 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ Շիրակի մարզ. քաղ. Գյումրի I, Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածք

1. Ամասիա վարիչի տեղակալ 0,5 դրույք, և մասնագետ` 0,5 դրույք Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածք

2. Աշոցք 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածք

3. Արթիկ 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Արթիկ և Արթիկի նախկին վարչական շրջանի տարածք

4. Մարալիկ 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Անիի նախկին վարչական շրջանի տարածք

XVII. ՍՅՈՒՆԻՔ ընդամենը 10 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ Սյունիքի մարզ, քաղ. Կապան և Կապանի նախկին վարչական շրջանի տարածք

1. Գորիս 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Գորիս և Գորիսի նախկին վարչական շրջանի տարածք

2. Մեղրի 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Մեղրի և Մեղրու նախկին վարչական շրջանի տարածք

3. Սիսիան 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածք

4. Քաջարան ընդամենը` 1 հաստիքային միավոր, որից` վարիչի տեղակալ 0,5 դրույք, և մասնագետ 0,5 դրույք քաղ. Քաջարան

XVIII. ՎԱՅՈՑ ՁՈՐ ընդամենը` 5 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ Վայոց ձորի մարզ, քաղ. Եղեգնաձոր և Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածք

1. Ջերմուկ վարիչի տեղակալ` 0,5 դրույք, և մասնագետ` 0,5 դրույք քաղ. Ջերմուկ

2. Վայք վարիչի տեղակալ 0,5 դրույք, և մասնագետ 0,5 դրույք Վայքի նախկին վարչական շրջանի տարածք

XIX. ՏԱՎՈՒՇ ընդամենը` 9 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ Տավուշի մարզ, քաղ. Իջևան և Իջևանի նախկին վարչական շրջանի տարածք

1. Դիլիջան 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Դիլիջան

2. Նոյեմբերյան 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածք

3. Բերդ 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Բերդ և Տաուշի նախկին վարչական շրջանի տարածք

XX. Գաղտնի

(ցանկը լրաց. 17.03.98 N 182, 25.08.98 N 526, խմբ. 24.08.99 N 517)

Հաստատված է

ՀՀ կառավարության 1996 թվականի

սեպտեմբերի 6-ի N 286 որոշմամբ

Ն Ո Ր Մ Ա Ց ՈՒ Յ Ց Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

(նորմացույցներն ուժը կորցրել է 24.08.99 N 517)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։