Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 765-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1298-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 765-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման 2-րդ կետով հաստատված «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կանոնադրության 27-րդ, 28-րդ, 32-րդ և 33-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 15-ի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 765-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Պետրոս վարդապետ Մանուկէան-Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գերաշնորհ Տ. Շահան Արքեպիսկոպոս Սարգիսեան-Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերով.

2) «Ա. Մելքոնյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հ. Մարության-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող (համաձայնությամբ)» բառերով.

3) «Ս. Կարաբեկյան-ՀՀ ԳԱԱ գիտական կադրերի պատրաստման ծրագրերի բաժնի պետ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ե. Կիրակոսյան-Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս (համաձայնությամբ)» բառերով.

4) «Վ. Տեր-Մաթևոսյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հ. Հովհաննիսյան-Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)» բառերով.

5) «Ռ. Հովհաննիսյան-«UCLA, Armenian genocide studies»-ի հիմնադիր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ս. Աստուրյան-Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքականության վերլուծության Թուրփանջյան կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)» բառերով.

6) «Ռ. Մելքոնյան-Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Մարտիրոսյան-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով.

7) «Ս. Հայոցյան-«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Ս. Հայոցյան-«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։