Հոդված 1
Հոդված 1.
«Օզոնային շերտի պահպանության մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-218-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «գազեր» բառից հետո լրացնել «կամ դրանք պարունակող խառնուրդներ» բառերով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-15-րդ կետերով.
«12) հոսակորուստ՝ կարգավորվող նյութեր պարունակող կայանքներից (սառնարանից, օդորակիչից, ջերմային պոմպերից և սառնագենտ պարունակող այլ սարքավորումներից) կարգավորվող նյութի կորուստը տարեկան երեք գրամից ավելի.
13) հոսակորուստի դիտանցում՝ իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվող գործընթաց, որը ենթադրում է սահմանված դեպքերում և ժամանակահատվածում իրենց կողմից շահագործվող օդորակման, սառնամատակարարման, ջերմային պոմպերի և սառնագենտ պարունակող այլ սարքավորումների համակարգերում հոսակորուստների հայտնաբերման նպատակով ստուգում և արձանագրում համապատասխան գրանցամատյանում.
14) ռեգեներացված (վերականգնված) օզոնային շերտը քայքայող նյութ՝ արդեն իսկ օգտագործված, սակայն նոր նյութերի բնութագրերին համարժեք վերամշակված սառնագենտ, որի մասին վկայում է որակի հավաստագիրը․
15) հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտներ՝ կարգավորվող նյութեր պարունակող կայանքներ (սառնարան, օդորակիչ, ջերմային պոմպեր և սառնագենտ պարունակող այլ սարքավորումներ), որոնցում այդ նյութերի պարունակությունը երեք և ավելի կիլոգրամ է:»: