ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ՍԱՐԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«18» դեկտեմբերի 2020 թվականի N 47-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելված N1, N2, N3-ի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ՝
Կողմ՝ (8) Դեմ՝ (0) Ձեռնպահ՝ (0)
Վ. ԱՂԱԲԱԲՅԱՆ
Հ. ԶԱՔԱՐՅԱՆ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մ. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Գ. ՇԱԲՈՅԱՆ
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
Ն. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հ. ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ
«18» դեկտեմբերի 2020 թվական
գյուղ Թորոսգյուղ
Հավելված 1-3
Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզի Սարապատ համայնքի
ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18-ի
թիվ 47-Ն որոշման
(հավելվածները փոփ. 19.01.21 N 4-Ն, 13.04.21 N 17-Ն, 28.04.21 N 22-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: