Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 934-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման և անհատույց հանձնման ծրագիրը`

1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից ուղարկված բժշկական պարագաներ՝ 28 տեղ, 332 կգ ընդհանուր քաշով, 2,057 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի (Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն).

2) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից ուղարկված «Polaris» ամենագնացների համար նախատեսված պահեստամասեր՝ 2,251.1 կգ ընդհանուր քաշով, 47,650 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,033 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի (Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն):

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 934-Ա որոշման

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ

Ցանկ 1)

NN

ը/կ Անվանումը Քանակը Երկիրը Հատի արժեքը

(ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուրը

1․ Կատետր 36 ԱՄՆ 2 72

2. Շնչառական սարք մինի 2 ԱՄՆ 20 40

3. Վերքերի փրփուր 11 ԱՄՆ 100 1,100

4. Թթվածնային խոնավացուցիչ 1 ԱՄՆ 10 10

5. Բակտերիաների զտիչ 2 ԱՄՆ 10 20

6. Սայլակի ետևի անիվ 2 ԱՄՆ 25 50

7. Սայլակի ոտնակ 3 ԱՄՆ 20 60

Քայլակ անիվներով 1 ԱՄՆ 60 60

8. Թթվածնային բալոնի սայլակ 4 ԱՄՆ 25 100

9. Քայլակ 2 ԱՄՆ 35 70

10․ Սայլակ 3 ԱՄՆ 25 75

11․ Բժշկական հիգիենայի պարագաներ 4 տուփ ԱՄՆ 100 400

Ընդhանուր 2,057

Ցանկ 2)

NN

ը/կ Անվանումը Քանակը Երկիրը Հատի արժեքը

(ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուրը

1․ 1000՝s «Prospector Pro Track»

թրթուրավոր անիվ 7 ԱՄՆ 4,181.35 29,269.45

2. 1000՝s «Prospector Track Mount Kit»

թրթուրավոր անիվի կցորդիչ 7 ԱՄՆ 418.13 2,926.91

3. Առջևի առանցք 12 ԱՄՆ 209.06 2,508.72

4. Անիվ 30X10 R 15 5 ԱՄՆ 200.70 1,003.50

5. Հրող գութանի շրջանակ 1 ԱՄՆ 393.04 393.04

6. Շարժիչի փոկ 12 ԱՄՆ 167.25 2,007

7. Հրող գութան 1 ԱՄՆ 409.76 409.76

8. Հետևի կիսալիք 12 ԱՄՆ 215.75 2,589

9. Անիվ-30 10 ԱՄՆ 250.87 2,508.70

10. Անիվ 29x9.0014NHS 12 ԱՄՆ 163.90 1,966.80

11․ Անիվ 29X11.00-14-NHS 12 ԱՄՆ 172.26 2,067.12

Ընդամենը 47,650

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։