Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

27 դեկտեմբերի 2023 թվական

ք. Երևան N 15-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի հունվարի 4-ի «2023 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը սահմանելու մասին» N 01-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) «4.2», «5.6», «6.1», «7.1» և «9.1» կետերը ուժը կորցրած ճանաչել

2) «4.8» կետից հետո լրացնել նոր «4.9» կետ հետևյալ բովանդակությամբ՝

« 4.9 «Զիլջյան» ծնծղաների

թողարկման 400-ամյակ

1

նամականիշով

գեղաթերթիկ

IV եռամսյակ 380 20 000

»:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Միջազգային. «Զիլջյան» ծնծղաների թողարկման 400-ամյակ թեմային նվիրված «ԶԻԼՋՅԱՆ ԾՆԾՂԱՆԵՐ. ZILDJIAN CYMBALS. 400. ամյա ավանդույթ. year-old tradition» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն հավելվածի:

3. Գործողության մեջ դնել` Միջազգային. «Զիլջյան» ծնծղաների թողարկման 400-ամյակ թեմային նվիրված «ԶԻԼՋՅԱՆ ԾՆԾՂԱՆԵՐ. ZILDJIAN CYMBALS. 400. ամյա ավանդույթ. year-old tradition» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ռ. ԽաչատրՅԱՆ

Հավելված

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2023 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 15-Ն հրամանի

Ակտի պատկեր

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։