Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 1-ին գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին հոդվածով.
«Հոդված 1.1. Պրոբացիա իրականացնող մարմինը
1. Հայաստանի Հանրապետությունում պրոբացիա իրականացնում է պրոբացիայի ծառայությունը (այսուհետ` Պրոբացիայի ծառայություն):
2. Պրոբացիայի ծառայության խնդիրները, կազմակերպման և գործունեության հիմունքները, Պրոբացիայի ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության լիազորությունները սահմանվում են «Պրոբացիայի ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:»: