Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2316-Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ և 57-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին 2022 թվականի հունվարի 25-ին կնքված «ՀՁՎԳՊ-ով նախատեսված ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձորի նոր բնակավայրի կառուցապատման համար անհրաժեշտ ծրագրային և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման» խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պետական գնման N ՋՏՄ-ԽԲՄ-ԾՁԲ-2021/6 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի փետրվարի 25-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։